Փարաջանովին նվիրված ֆիլմ-կոլաժի երևանյան առաջնախաղը
16.01.2020 | 15:43
Գերմանաբնակ հայ ռեժիսոր ԱՐԹՈՒՐՈ ՍԱՅԱՆԻ «Maestro 95» ֆիլմը ցուցադրվել է Գերմանիայի մի քանի քաղաքներում, Կիևում, հունվարին նախատեսվում է նաև ցուցադրություն Մոսկվայում, փետրվարին՝ Բեռլինում: Հայաստանյան առաջնախաղը տեղի ունեցավ ռեժիսորի ծննդավայրում՝ Վանաձորում, երևանյան պրեմիերան՝ Կինոյի տանը: Կինոսիրողների արձագանքը հաշվի առնելով` կազմակեպիչները խոստացան ևս մեկ ցուցադրություն փետրվարին:
Ռեժիսորի բնորոշմամբ՝ «Maestro 95»-ն իր բնույթով գեղարվեստական-փաստավավերագրական է՝ համեմված պոետիկ էսսե ֆիլմի և անիմացիայի հնարքներով։ Ֆիլմում միախառնված են տարբեր ժանրեր, հետևապես ֆիլմն իր ձևաչափով ֆիլմ-կոլաժ է: Անիմացիոն տեսարանները կառուցված են Փարաջանովի դեմքով, Սոֆիկո Ճիաուրելիի և այլ կերպարային տիկնիկներով:
Ֆիլմում օգտագործված են հատվածներ շուրջ 30 վավերագրական ֆիլմերից, այդ թվում՝ Փարաջանովի: Շատ կադրեր ներկայացվում են առաջին անգամ:
«Maestro 95»-ը նկարահանվել է Գերմանիայում և Հայաստանում, դերերում հայ և արտասահմանցի դերասաններ են: Փարաջանովի դերում հանդես են գալիս Արգիշտի Արզումանյանը (մանուկ Փարաջանով), Դավիթ Խաչատրյանը (երիտասարդ Փարաջանով), Գոռ Մարգարյանը և Համիդ Սաեիդին (միջին տարիքի Փարաջանով): Մեծ տարիքում Մաեստրոն ներկայացված է իր հարցազրույցներով: Ֆիլմի նկարահանումներին մասնակիորեն աջակցել են Գերմանիայում ՀՀ դեսպանությունը և Մութեզիուսի անվան արվեստի ակադեմիան:
Արթուրո Սայանը ավարտել է ԵԹԿՊԻ թատերական ռեժիսուրայի բաժինը, ներկայումս ուսումը շարունակում է Մութեզիուսի անվան արվեստի ակադեմիայում՝ ազատ արվեստ՝ էքսպերիմենտալ ֆիլմերի ռեժիսուրա մասնագիտացմամբ: Երիտասարդ ռեժիսորը հեղինակ է նաև կարճամետրաժ ֆիլմերի՝ «Փախստականների տունը», «Հին ավարտ, նոր սկիզբ», «Սագան» և այլն:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Պատմության վկաները
- Վերացող ծաղիկներ
- Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
- «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
- «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
- «Դրսից մեզ վրա կարող են ազդել միայն ներսի գործիքներով»
- «Երեսուն տարի ձգվեց մեր անկախության պատմությունը, մենք շահեցի՞նք»
- Մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսով
- Անիմացիան, աշխարհն ու մենք
- «Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով»
- Արվեստի ուժը
- Նոր մատենաշարը ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների
- Բեմը կենդանություն է ստանում առայժմ միայն մանուկների համար
- «Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
- Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
- «Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ»
- Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում
- «Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը»
- «Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին»
- «Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են»
Մեկնաբանություններ